ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտը բուժվել է և դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից. ysmu.am
![COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտը բուժվել է և դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից. ysmu.am COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ ախտորոշմամբ պացիենտը բուժվել է և դուրս գրվել համալսարանական հիվանդանոցից. ysmu.am](up/article/big/file_56548_5508540.jpg)
Guillain-Barre համախտանիշը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգը գրոհում է՝ ախտահարելով նյարդային համակարգին։ Սովորաբար առաջին ախտանիշներն են՝ մատների ծակծկոցները և վերջույթների թուլությունը, որոնք երբեմն կարող են շատ արագ տարածվել՝ պարալիզելով ամբողջ մարմինը։ Այս դեպքերը պահանջում են անհապաղ հոսպիտալիզացիա և ունեն հրատապ բուժման կարիք։ Մոտ 60-80% դեպքերում վերականգնումը տևում է մինչև 6 ամիս, իսկ մահացությունն այս հիվանդության պատճառով կազմում է 4-7%։
Գիեն-Բարրեի համախտանիշը կարող է ունենալ նաև այլ դրսևորումներ՝ վերջույթների սուր զարգացած ցավեր, երկտեսություն, խոսքի, կլման դժվարեցում, ընդհանուր թուլություն, հևոց, դժվարաշնչություն, սրտխփոց, ճնշման տատանումներ, միզելու և դեֆեկացիայի դժվարություն։
Հիվանդության հստակ պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն սովորաբար հիվանդների 2/3-ի մոտ 3-6 շաբաթ առաջ արձանագրվում է որևէ ինֆեկցիոն հիվանդություն, ներառյալ՝ շնչառական կամ ստամոքս-աղիքային։ Այսօրյա պանդեմիայի պայմաններում ամբողջ աշխարհում COVID-19 վիրուսով պայմանավորված Գիեն-Բարրեի համախտանիշով դեպքեր են արձանագրվում։ Հունիսի 16-ին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր դիմել 58 տարեկան տղամարդ՝ գանգատվելով ստորին վերջույթների թուլությունից, քայլելու անհնարինությունից, ձեռքերի մատների ծակծկոցից և թմրածությունից։
Գանգատներն առաջացել էին 3 օր առաջ, հանկարծակի ուսագոտու և պարանոցի ցավերից՝ աստիճանաբար բերելով մատների ծակծկոցի, թմրածության և ոտքերի ամբողջական թուլության։ Նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանի խոսքով՝ անամնեզում նշում է մեկ ամիս առաջ ունեցած բարձր ջերմություն (38-39°C), ընդհանուր թուլություն, հևոց, գերքրտնարտադրություն, որոնք անցել են ինքնուրույն մոտ մեկ շաբաթում (բուժ-օգնության չի դիմել)։ Քրոնիկ հիվանդություններ չի ունեցել, վիրահատություններ չի կրել, ալերգիա և վնասակար սովորություններ չունի։ Բժիշկը նշում է, որ կատարված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց սուր դեմիելինիզացնող սենսո-մոտոր պոլինեյրոպաթիա, երկկողմանի թոքաբորբ, դրական COVID-19 IgG- ի բարձր տիտր (COVID-19 PCR և IgM թեսթերը, այլ վիրուսաբանական և բակտերիոլոգիական թեսթերը բացասական էին, ԳՈՒ և ողնուղեղի ՄՌՏ, ամբողջ օրգանիզմի ԿՏ հետազոտությունները (բացառությամբ թոքերի) առանց օջախային փոփոխությունների)։
Պացիենտի մոտ ախտորոշվել է՝ «COVID-19 ասոցացված Գիյեն-Բարեի համախտանիշ», իրականացվեց համապատասխան բուժում և հիվանդը դուրս գրվեց՝ հետագա բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով։ Դուրս գրվելիս հիվանդը քայլում էր հենասայլակի օգնությամբ։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com «Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com](up/article/small/file_64228_9866048.png)
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am Կլինիկական դեպք․ աուտոիմուն թիրեոդիտի հազվադեպ հանդիպող դեպք. armeniamedicalcenter.am](up/article/small/file_64216_7164590.jpg)
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար ՀՀ ԱՆ. Հիշողության բարելավման խմբակ` տարեցների համար](up/article/small/file_64202_7680672.jpg)
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը ՀՀ ԱՆ. «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է արտահիվանդանոցային բաժանմունքը](up/article/small/file_64201_6019993.jpg)
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում ԵՊԲՀ. Համալսարանական հիվանդանոցները` Գիտական խորհրդի նիստի հագեցած օրակարգում](up/article/small/file_64203_1986708.jpg)
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
![](images/calendar.png)
![Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը. nairimed.com](up/article/small/file_64188_66392.png)
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում ԵՊԲՀ. Իմունականխարգելմանը նվիրված մասնագիտական քննարկում](up/article/small/file_64186_2407110.jpg)
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը ՀՀ ԱՆ. Գործարկվել է որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրը](up/article/small/file_64184_4269523.jpg)
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները ՀՀ ԱՆ. Մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» դասընթացները](up/article/small/file_64183_8837311.jpg)
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
![](images/calendar.png)
![«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am](up/article/small/file_64163_5931939.jpg)
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում](up/article/small/file_64159_6421918.jpg)
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
![](images/calendar.png)
![600 գրամ քաշով երեխա. erebunimed.com 600 գրամ քաշով երեխա. erebunimed.com](up/article/small/file_64087_6157259.jpg)
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
![](images/calendar.png)
![Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com](up/article/small/file_64074_5133422.jpg)
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
![](images/calendar.png)
![Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com](up/article/small/file_64057_2531328.jpg)
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY2ByD9s' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403